ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

ՀԱՀԳԲ - 50

ՀԱՀԳԲ - 50
20.01.2025 | 12:24

Հայության ձայնը վաղուց չէր լսվում,

Ռազմի աստվածը երես էր թեքել,

Գերված երկիրը ոչ ոք չէր հիշում,

Պայքարող հայը մեր մեջ տեղ չուներ:

Որտեղի՞ց եկաք, ո՞ր հողմի թևով,

Ինչպե՞ս փշրեցիք ժայռը լռության,

Ինչպե՞ս օժտեցիք ազգին հավատով,

Դուք ու ձեր հայրը՝ Գուրգեն Յանիկյան:

Ձեր սիրտը ռումբ էր, երակը` պատրույգ,

Ազգի վրեժով երակն այրեցիք,

Հեռու վանեցիք սուգ ու արտասուք,

Եվ ազգի ճամփան ռումբով բացեցիք։

Երկրի անունով երդում արեցիք`

- Թող որ այսուհետ նենգ թշնամին լա,

Աշխարհի խիղճը զենքով ցնցեցիք,

Ահեղ ցնցումը կոչվեց ASALA:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2100

Մեկնաբանություններ